Ես չգիտեմ թե ինչի հետ է կապում Սաբանաձեն հրաժարականը, թափուր տեղը պետք է լրացվի կադրով, որն ավելի արդյունավետ կդարձնի եվրոպական կառույցների հետ համագործակցությունը. Միխեիլ Սարջվելաձե
Խորհրդարանական մեծամասնության անդամ, Միխեիլ Սարջվելաձեի հայտարարությամբ, ինքը չգիտի, թե ինչի հետ է կապված Նատալյա Սաբանաձեի հրաժարականը՝ Եվրամիությունում վրացական առաքելության ղեկավարի պաշտոնից:
Սակայն, ըստ Սարջվելաձեի,թափուր տեղը պետք է լրացվի կադրով, որն ավելի արդյունավետ կդարձնի եվրոպական կառույցների հետ համագործակցությունը:
«Ինձ համար, հավանաբար, դժվար կլինի կապել ու բացատրել պատճառները: Մի բան պարզ է ինձ համար, դա նշանակում է, որ թափուր տեղ է առաջացել, դա նշանակում է, որ այն պետք է լրացվի կադրով, որն ավելի արդյունավետ կդարձնի եվրոպական կառույցների հետ համագործակցությունը, ուստի կարևոր է, որ մեր երկիրը լավ օգտագործի այդ հնարավորությունը: Կարծում եմ, սա լավ հնարավորություն է եվրոպական կառույցների հետ Վրաստանի հարաբերություններն առավել բազմազան դարձնելու համար: Ես չեմ կարող ձեզ ասել, թե ինչի հետ է կապված այս որոշումը, դա ինձ համար անհայտ է: Ես այդ մասին իմացա լրատվամիջոցների միջոցով», – ասել է Միխեիլ Սարջվելաձեն:
Բելգիայի Թագավորությունում և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանը և Եվրամիությունում Վրաստանի առաքելության ղեկավար, Նատալյա Սաբանաձեն հրաժարական է տվել: Այս մասին Սաբանաձեն գրել է սոցիալական ցանցում: