Ես չեմ մոռանա, ոչ Գիրգվլիանիի մոր և ոչ էլ Սարալիձեի հոր սրտի կոչը. Կախա Կալաձե
Ես չեմ մոռանա, ոչ Գիրգվլիանիի մոր և ոչ էլ Սարալիձեի հոր սրտի կոչը, ցավոք Իրինան չգտավ արդարադատությունը այն ռեժիմի պայմաններում,-այս մասին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն գրել է իր «ֆեյսբուքի» էջում»:
Քաղաքապետի հայտարարությամբ, նա կիսում է հասարակության սպասումները, առ այն, որ Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանությունը պետք է հետաքննվի մինչև վերջ, սակայն Կախա Կալաձեի խոսքերով, նա լավ է հիշում Սանդրո Գիրգվլիանիի մորը, Իրինա Էնուքիձեին:
«Ես նույնպես հայր եմ և կիսում եմ Զազա Սարալիձեի ցավը: Ես նույնպես այս երկրի քաղաքացի եմ, և կիսում են հասարակության սպասումները, առ այն, որ Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանությունը պետք է հետաքննվի մինչև վերջ: Սակայն, գիտեք ինչ եմ հիշում, երբ առաջին անգամ տեսել եմ դժբախտություն տեսած մորը, Իրինա Էնուքիձեին և նրա կոչով փողոց դուրս եկած մի քանի տասնյակ մարդու:
Գիտեք էլ ինչ եմ հիշում, այն ժամանակվա իշխանությունների դիրքորոշումը և այդ հանցանքի նկատմամբ ցինիկ վերաբերմունքը:
Եվ այսօր, «ազգային շարժման» անդամների հայտարարությունները, միայն Սարալիձեների և Գիրգվլիանիի ընտանիքների հանդեպ ցինիկ վերաբերմունք չէ: Ինչքանով ցնցված եմ այս դժբախտությամբ, այնքան էլ զարմացած եմ այդ մարդկանց վերաբերմունքից հասարակության նկատմամբ:
Ես չեմ մոռանա, ոչ Գիրգվլիանիի մոր և ոչ էլ Սարալիձեի հոր սրտի կոչը, ցավոք Իրինան չգտավ արդարադատությունը ռեժիմի պայմաններում: Ես ձեզ հետ միասին սպասում էի դատախազության հստակ և թափանցիկ հետաքննության, այնպիսի հետաքննության, որ հարցականններ չմնար հասարակության մոտ»,-գրում է Կախա Կալաձեն:
Հիշեցնենք, Թբիլիսիում Խորավայի փողոցում սպանված անչափահասներից մեկի, Դավիթ Սարալիձեի հոր կազմակերպմամբ, խորհրդարանի շենքի դիմաց անց է կացվել բողոքի ակցիա ՝ #Միսպանիր կարգախոսով, որի ժամանակ Զազա Սարալիձեն պահանջել է տեղի ունեցած սպանության արդար հետաքննություն:
Հեղինակ -
Edgar Barsegyan