Ես չեմ ասել, որ Քրիստիան Դանիելսոնը կվերադառնա Վրաստան, ասել եմ, որ կշարունակվի միջնորդության ջանքերը. Ժոզեֆ Բորել
Ես չեմ ասել, որ Քրիստիան Դանիելսոնը կվերադառնա Վրաստան: Ես ասել եմ, որ կշարունակվի միջնորդության ջանքերը, բայց ես հստակ չասացի, թե ինչպես, – այս մասին Եվրամիության արտաքին գործերի նախարարների մինիստերիալի ավարտից հետո, լրագրողներին ասել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերում գերագույն ներկայացուցիչ, Ժոզեֆ Բորելը:
Ըստ Բորելի, Քրիստիան Դանիելսոնը կարող է վերադառնա Վրաստան, կամ չվերադառնա:
«Նա Եվրոպական խորհրդի անձնական ներկայացուցիչն է: Տեսնենք, թե ինչպես կարող ենք ավելի արդյունավետ լինել, բայց այս միջնորդությունն ավարտված չէ: Այն կշարունակվի: Մեզ անհրաժեշտ է, որ շարունակենք, քանի որ Վրաստանը չպետք է գտնվի երկկողմանի բևեռացման մեջ, որը թույլ չի տալիս կառավարությանը աշխատել: Երկրին անհրաժեշտ է կայունություն, որպեսզի առաջ շարժվի կարևոր բարեփոխումների ուղղությամբ, որոնք նրանք պետք է իրականացնեն: Հետևաբար, միջնորդությունը կշարունակվի, և մենք բոլոր քաղաքական կուսակցություններին կոչ ենք անում առաջնորդվել երկրի և վրացի ժողովրդի շահերով և հասնել անհրաժեշտ քաղաքական համաձայնության` նրանց առջև ծառացած էական մարտահրավերներին դիմակայելու համար», – հայտարարել է Բորելը: