Ես այսօր ամենալավ եմ հասկանում Սարալիձեի հոր վիշտը, մշտապես կլինեմ ձեր կողքին՝ ճշմարտությունը պարզելու համար
Ես այսօր ամենալավ եմ հասկանում Սարալիձեի հոր վիշտը: Ես և իմ ժողովուրդը մշտապես կլինենք ձեր կողքին՝ ճշմարտությունը պարզելու համար,- այս խոսքերով է Պանկիսիի հատուկ գործողության հետևանքով սպանված Թեմիրլան Մաչալիկաշվիլու հայրը դիմել Ռուսթավելու պողոտայում հավաքված ցուցարարներին:
Թբիլիսիում, Խորավայի փողոցում սպանված դեռահասներից մեկի, Սարալիձեի հոր նախաձեռնությամբ խորհրդարանի դիմաց անցկացվել է #ինձչսպանես կարգախոսով ակցիա:
Զազա Սարալիձեն պահանջում է Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության արդար հետաքննություն:
Ակցիայի մասնակիցների խոսքով, նրանց գլխավոր պահանջն է՝ պատժել բոլոր անձանց, ովքեր եղել են սպանության կազմակերպիչնըր, ինչպես նաև նրանց հայտարարությամբ, պետք է պատժվեն նաև սպանությունը թաքցնողները:
Ակցիային է միացել է Պանկիսիի կիրճի հատուկ գործողության ժամանակ սպանված Թեմիրլան Մաչալիկաշվիլու հայրը:
Բողոքի ցույցին էին գտնվում քաղաքական տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, նաև նախկին ժողովրդական պաշտպան Ուչա Նանուաշվիլին: