Թբիլիսի է ժամանելու Երուսաղեմի քաղաքապետը: Այս մասին հայտարարություն է արել «Իսրայելի տան» հիմնադիր, Իցիկ Մոշեն՝ Ազգային գրադարանում ացկացված միջոցառմանը:
Իցիկ Մոշեի հայտարարությամբ, այցը նախատեսվում է հաջորդ տարվա սկզբում:
Թբիլիսիի ազգային գրադարանում բացվել է եբրայական գրադարան: Հատուկ անկյունում համալսարանային դասագրքերի հետ տեղ է գտել մի քանի հարյուր գիրք, որը վերաբերում է Իսրայելի պատմությանը և ժամանակագրությանը:
Տոնական բացմանը ներկա է գտնվել Իսրայելի Քնեսեթի պատվիրակությունը, որը ժամանել է Վրաստանի խորհրդարանի նախագահի հրավերով: