Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի համալիրը փակվել է մուսուլմանական Բայրամ տոնի կապակցությամբ՝ 60 տարվա ընթացքում առաջին անգամ
Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի համալիրը փակվել է մուսուլմանական Բայրամ տոնի կապակցությամբ՝ 60 տարվա ընթացքում առաջին անգամ։
Իսրայելի իշխանությունները փակել են մզկիթը «անվտանգության նկատառումներից» ելնելով՝ Իրանի հետ պատերազմի բռնկման ժամանակ։
CNN լրատվական գործակալության հաղորդմամբ՝ դարպասները ուրբաթ օրը մնացել են փակ, ինչը ստիպում է հավատացյալներին աղոթել որքան հնարավոր է մոտ սուրբ վայրին։
«Այս աննախադեպ սահմանափակումը հազարավոր պաղեստինցիների խանգարել է նշել տարվա ամենակարևոր կրոնական տոներից մեկը իսլամի ամենասուրբ վայրերից մեկում», – հայտարարել է Պաղեստինի եկեղեցական գործերի գերագույն նախագահական կոմիտեն։
CNN լրատվական գործակալության կողմից ուրբաթ օրը ստացված կադրերում երևում է, թե ինչպես են մարդիկ փախչում մուսուլմանական սուրբ վայրի մոտ գտնվող փողոցից, երբ ծուխը բարձրանում էր ճանապարհի վրա։ Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ պարզ չէ, թե ինչն է առաջացրել ծուխը։