Երրորդության տաճարում սկսվել է ընդլայնված եկեղեցական ժողովը, որտեղ ընտրվելու է Վրաստանի նոր կաթողիկոս-պատրիարք

13:03, 11.05.2026

Սուրբ Երրորդության տաճարում տեղի է ունենում Վրաց ուղղափառ եկեղեցու ընդլայնված ժողով, որտեղ ընտրվելու է Վրաստանի նոր կաթողիկոս-պատրիարքը։

Ժողովը սկսվել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա II հոգու հիշատակին նվիրված հոգեհանգստյան արարողությամբ։

Հյուրերի և պատվիրակների ընդունելությունը տաճարում սկսվել է ժամը 10:00-ին և շարունակվել մինչև 12:00-ն, որից հետո սկսվել է ընդլայնված ժողովը։

Եկեղեցական ժողովին մասնակցում է մոտ 1200 պատվիրակ։ Ժողովում նախատեսված են պատրիարքական գահի թեկնածուների ելույթներ, ինչպես նաև թեմերից պատվիրակների ելույթներ։ Բացի այդ, գիտնականներից մեկը կներկայացնի Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի տիտղոսի պատմական ակնարկ։

Պատրիարքի թեկնածուներն են՝ Սենակիի և Չխորոծղուի միտրոպոլիտ Շիոն (Մուջիրի), Մրովելի-Ուրբենի միտրոպոլիտ Հոբը (Ակիաշվիլի), Փոթիի և Խոբի միտրոպոլիտ Գրիգոլին (Բերբիչաշվիլի)։

Կաթողիկոս-պատրիարքի ընտրությանը մասնակցում են միայն եպիսկոպոսները։ Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք ընտրված կհամարվի այն թեկնածուն, որը կստանա ժողովին մասնակցող եպիսկոպոսների ձայների կեսից ավելին, այս դեպքում՝ 20 ձայն։

Համայն Վրաստանի 141-րդ կաթողիկոս-պատրիարք Իլիա II մահացել է մարտի 17-ին՝ 93 տարեկան հասակում։

Նմանատիպ