Կիևի վրա ռուսական հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել
Հոկտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի վրա ռուսական հրետակոծության հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս 14-ը՝ վիրավորվել։
Այս մասին հաղորդում է ուկրաինական «Ուկրաինսկա պրավդա» թերթը՝ հղում անելով Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյին։
«Հոկտեմբերի 26-ի երեկոյից մայրաքաղաքի վրա թշնամու հարձակումների հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս 14-ը՝ վիրավորվել։ Վիրավորներից ինը բժիշկների կողմից տեղափոխվել են հիվանդանոց», – գրել է Վիտալի Կլիչկոն։
Կիևի վրա ռուսական հրետակոծության հետևանքով վնասվել են բարձրահարկ բնակելի շենքեր, բժշկական հաստատություններ, ուսանողական հանրակացարաններ և տրանսպորտային միջոցներ։
Խարկովի Նովոբավարի շրջանում երեկ երեկոյան երկու մարդ է զոհվել։
«Նովոբավարի շրջանի վրա հարվածների հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս չորսը՝ վիրավորվել։ Վնասվել են բնակելի շենքեր, տներ և մեքենաներ», – ասել է քաղաքի քաղաքապետ Իգոր Տերեխովը։