Երրորդ հետևակային գումարտակի 32-րդ հետևակային բատալյոնը մեկնել է Աֆղանստան
ՆԱՏՕ-ի հովանու ներքո ընթացող «Հստակ աջակցություն առաքելության» կատարման համար, 32-րդ հետևակային գումարտակը մեկնել է Աֆղանստանի Իսլամական Հանրապետություն: Վրաստանի պաշտպանության նախարարության տեղեկությամբ, ստորաբաժանումը կփոխարինի 13-րդ հետևակային գումարտակին և պաշտոնապես կստանձնի Բագրամ ավիաբազայում լիազորությունները:
Վրացի խաղաղապահներին Թբիլիսիի միջազգային օդանավակայանից ճանապարհել են Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Գիորգի Մաթիաշվիլին և արևմտյան հրամանատար, բրիգադի գեներալ Կոբա Գրիգոլիան: Պաշտպանության նախարարության տեղեկությամբ, պաշտպանության ուժերի հրամանատարը զինծառայողներին մաղթել է առաքելության հաջող ավարտ և խաղաղ վերադառձ:
«Երրորդ հետևակային բրիգադի 32-րդ հետևակային գումարտակը, Աֆղանստանում ՆԱՏՕ-ի հովանու ներքո ընթացող «Հստակ աջակցության» առաքելության (RSM) համար, պատրաստությունը անցել է Վրաստանում: 32-րդ հետևակային գումարտակը վրացական երկրորդ ստորաբաժանումն է, որը նախապատրաստումը Գերմանիայի փոխարեն անցել է Վրաստանում: Գնահատումը վրաց հրահանգիչների հետ միասին իրականացրել են ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարության ներկայացուցիչները և նրանք բարձր են գնահատել վրացի զինծառայողների պատրաստվածության մակարդակը»,- ասվում է պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:
Նրանց խոսքով, վրացի զինծառայողները, փոխգնդապետ Տարիել Մախարաշվիլիի գլխավորությամբ, վեց ամիս շարունակ միջազգային խաղաղապահ առաքելությունը կիրականացնեն ԱՄՆ-ի հրամանատարության ներքո: Զորամասի հիմնական խնդիրը լինելու է Բագրամ ռազմակայանի անվտանգության պահպանումը: