Վրաստանի դատախազությունը անչափահասին համակարգված ծեծի ենթարկելու փաստով մեղադրանք է ներկայացրել քաղաքացի Լ.Լ.-ին: Տեղեկությունը տարածում է գլխավոր դատախազությունը:
Գերատեսչության տվյալներով, ներքին գործերի նախարարության կողմից անցկացված հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալը աշխատել է Թբիլիսիի ընտանիքներից մեկում, որտեղ նա ևս երկու դայակի հետ միասին խնամել է հինգ փոքր երեխաների:
«Քաղաքացի Լ.Լ.-ն համակարգված կերպով բռնություն է գործադրել երկու տարեկան երեխայի նկատմամբ: Իրավապահները նրան ձերբակալել են 2020 թվականի օգոստոսի 22-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասի «Դ» ենթամասով, որը նախատեսում է 4-ից 6 տարով ազատազրկում:
Դատախազությունն արդեն դիմել է Թբիլիսիի քաղաքային դատարանին, քաղաքացի Լ.Լ.-ի հանդեպ խափանման միջոց կիրառվի բանտարկությունը»,- ասված է դատախազության հաղորդագրության մեջ: