Երկրորդ տեսության հաջող ավարտը հաստատում է, որ ԱՄՀ-ը աջակցում է Վրաստանի կառավարության տնտեսական բարեփոխումներին
Երկրորդ տեսության հաջող ավարտը հաստատում է, որ ԱՄՀ-ը աջակցում է Վրաստանի կառավարության տնտեսական բարեփոխումներին

Արժույթի միջազգային հիմնադրամը դրական է գնահատում տնտեսական բարեփոխումների ընթացքը, որոնց մեծամասնությունը գրված է արժույթի միջազգային հիմնադրամի  հետ ծրագրերում ,- այս մասին առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դիմիտրի Քումսիշվիլին հայտարարել է արժույթի միջազգային հիմնադրամի «ընդլայնված ֆինանսավորման մեխանիզմի»  (EFF)  ծրագրի երկրորդ տեսության հաջող ավարտելու կապակցությամբ անցկացված մամլո ասուլիսի ժամանակ:

Քումսիշվիլիի հայտարարությամբ, երկրի արագ տնտեսական զարգացման համար կարևոր է, որ հասարակությունը գիտենա, որ կառավարությունը իրականացնում է հաջորդական և ճիշտ տնտեսական քաղաքականություն:

Առաջին փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության անդամներին և առաքելության ղեկավար Մերսեդես Վերա Մարտինսին կատարած աշխատանքի համար:

«Ծրագիրը, որը ընթանում է արժույթի միջազգային հիմնադրամի հետ համագործակցությամբ, լիովին հիմնված է Վրաստանի կառավարության չորս կետից բաղկացած բարեփոխումների ծրագրին: Արժույթի  հիմնադրամը լիովին համաձայն է երկրի քաղաքական ղեկավարության բարեփոխումների ծրագրի և նրա տեսակետների հետ և հանդիսանում է մեր գործընկերը դրանց իրականացման գործում»,-հայտարարել է Քումսիշվիլին:

Նրա խոսքերով, երկրորդ տեսության հաջող ավարտը, հաստատում է Վրաստանի կառավարության տնտեսական բարեփոխումների նկատմամբ արժույթի միջազգային հիմնադրամի աջակցությունը:

«Երկրորդ տեսության հաջող ավարտը, հաստատում է, որ արժույթի միջազգային հիմնադրամը աջակցում է Վրաստանի կառավարության տնտեսական բարեփոխումներին: Կառավարության չորս կետից բաղկացած ծրագիրը ուղղված է մարդկային ռեսուրսների առավելագույնս արդյունավետ օգտագործմանը»,-նշել է Քումսիշվիլին:

Վրաստանի կառավարության վարչությունում կայացել է արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ հաշվետու հանդիպումը, որին ներկա են գտնվել՝ Վրաստանի առաջին փոխվարչապետ Դիմիտրի Քուսիշվիլին, Ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեն և ազգային բանկի նախագահ Կոբա Գվենետաձեն: