Դիմիտրի Քումսիշվիլին հանդիպելու է ԱՄՆ աևտրի նախարար Յուլբուր Ռոսսին
Դիմիտրի Քումսիշվիլին հանդիպելու է ԱՄՆ աևտրի նախարար Յուլբուր Ռոսսին

Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դիմիտրի Քումսիշվիլին հանդիպելու է ԱՄՆ աևտրի նախարար Յուլբուր Ռոսսին:

Հանդիպումը կայանալու է ԱՄՆ-ում Վրաստանի կառավարական պատվիրակության պաշտոնական այցի շրջանակներում, որը գլխավորում է վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:

Դրա հետ մեկտեղ, էկոնոմիկայի նախարարության տեղեկությամբ, Վրաստանի առաջին փոխվարչապետը կարևոր հանդիպումններ է անցկացնելու Արժույթի միջազգային հիմնադրամում: Դիմիտրի Քումսիշվիլին Արժույթի հիմնադրամի տնօրեն Տաո Ժանի հետ զրուցելու է Վրաստանի տնտեսական միտումների և ընթացիկ բարեփոխումների մասին: Բացի այդ, խոսքը վերաբերելու է վարկային բարեփոխմանը:

Նախատեսվում է նաև հանդիպում Արժույթի հիմնադրամի առաքելության ղեկավար Մերսեդես Վերա Մարտինի և նրա թիմի հետ, որտեղ քննարկելու են Արժույթի միջազգային հիմնադրամի հետ Վրաստանի ծրագրի ընթացքը: