Երկրին անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ, այժմ պետք է որոշենք, թե ինչպես հասնենք այդ ընտրությունների, կարծում եմ բոլորս պետք է զիջենք. Մամուկա Խազարաձե
Երկրին անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ, այժմ պետք է որոշենք, թե ինչպես հասնենք այդ ընտրությունների, կարծում եմ բոլորս պետք է զիջենք. Մամուկա Խազարաձե

Երկրին անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ: Հիմա ես կարծում եմ, որ պետք է որոշենք այն հարցը, թե ինչպես հասնենք արտահերթ ընտրությունների,- այս մասին մինչ Եվրոպական խորհրդի նախագահ, Շառլ Միշելի անձնական ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնի հետ հանդիպումը, հայտարարել է «Լելոյի» առաջնորդ Մամուկա Խազարաձեն:

«Պլեբիսցիտը այս արտահերթ ընտրություններին հասնելու ճանապարհն է: Կարծում եմ, որ մենք բոլորս պետք է փոխզիջման գնանք, քանի որ երկիրն այլևս չի կարող փոխզիջման գնալ», – ասել է Խազարաձեն:

Հարցին, թե որն է ընդդիմության փոխզիջումը, Խազարաձեն պատասխանում է.

«Դրանից ավելի փոխզիջում չկա. Մարդկանց հարցնել, թե ինչ են ուզում», – ասել է Մամուկա Խազարաձեն: