«Լելո»-ի խորհրդարանական խմբակցության ձևավորման համար հնարավոր է «Ազգային շարժում»-ից միանա Դիլար Խաբուլիանին
«Լելո»-ի խորհրդարանական խմբակցության ձևավորման համար հնարավոր է «Ազգային շարժում»-ից միանա Դիլար Խաբուլիանին

«Լելոն» կարող է կրկին խորհրդարանական խմբակցություն կազմել:

Վրաստանի Առաջին ալիքի փոխանցմամբ՝ խմբակցություն ստեղծելու նպատակով «Ազգային շարժման» շարքերից խորհրդարանում ներկայացված Դիլար Խաբուլիանին պատրաստվում է միանալ «Լելո» խմբակցությանը։

«Լելո» խմբակցությունը ցրվել է այն բանից հետո, երբ Մամուկա Խազարաձեն լքել է խորհրդարանը։

Այս պահին «Լելոն» իր քաղաքական թիմում ունի վեց պատգամավոր, ըստ կանոնակարգի՝ խմբակցություն կազմելու համար անհրաժեշտ է յոթ պատգամավոր։