Երկիրը պատրաստ է գրիպի վարակի երկրորդ ալիքի համար. Ամիրան Գաղրելիձե
Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գաղրելիձեն հայտարարում է, որ երկիրը պատրաստ է գրիպի վարակի երկրորդ ալիքի համար:
Նրա խոսքերով երկրում «տամիֆլուի» պաշարը բավարար է, որ ամբուլատոր սեկտորում ժամանակին սկսվի հակավարակային բուժումը:
Ինչպես հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն, գրիպի պատվաստում անցած տարի անցել է 41 հազար մարդ:
«Եվրոպայում գրիպի սեզոնը սկսվում է 40-րդ շաբաթում և շարունակվում է մինչև գալիք տարվա 20-րդ շաբաթը: Մենք ունենք գրիպին հետևելու բազմատարյա ցուցանիշ: Հնարավոր է լինի մեկ, երկու կամ ավել ալիք: Երկիրը պետք է պատրաստ լինի դրան: Առողջապահության համակարգը պատրաստ է: Ինչ վերաբերում է տամիֆլուին, ապա այն դեղատոմսի կամ ձև 100-ի հիման վրա կրկին անվճար է»,-նշել է Գամղրելիձեն:
Հեղինակ -
Edgar Barsegyan