Երկհարկանի ավտոբուսը բախվել է Ստոկհոլմի ավտոբուսի կանգառին, որի հետևանքով մարդիկ են զոհվել և վիրավորվել
Երկհարկանի ավտոբուսը բախվել է Ստոկհոլմի կենտրոնում գտնվող ավտոբուսի կանգառին։ Արդյունքում մի քանի մարդ զոհվել է, կան նաև վիրավորներ։ Այս մասին հաղորդում է Շվեդիայի ոստիկանությունը։
Ստոկհոլմի փրկարարական ծառայության ներկայացուցչի խոսքով՝ միջադեպի հետևանքով վիրավորվել է վեց մարդ։ Բացի այդ, փրկարարական ծառայությունը նշում է, որ միջադեպի պահին ավտոբուսում ուղևորներ չեն եղել։
Ինչպես բացատրել է Շվեդիայի ոստիկանությունը, սա դիտավորյալ հարձակում չէր, չնայած միջադեպի պատճառը հայտնի չէ։ Ոստիկանությունը ձերբակալել է ավտոբուսի վարորդին։ Հետաքննությունը շարունակվում է։
Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը արձագանքել է միջադեպին։
«Մենք դեռ չգիտենք, թե ինչն է պատճառը, բայց այս պահին իմ մտքերը զոհերի և նրանց ընտանիքների հետ են», – գրել է Քրիստերսոնը սոցիալական ցանցերում։