Երիտասարդների խումբը հիմնել է նոր կուսակցություն
Երիտասարդների խումբը հիմնել է նոր կուսակցություն

Մի խումբ երիտասարդներ հիմնել են նոր կուսակցություն: «Ռեֆորմեր» կուսակցությունը ծրագրում է մասնակցել 2020 թվականի խորհրդարանական ընտրություններին: Կուսակցության նախագահ Թոռնիկե Ջանաաշվիլին ասում է, որ կուսակցությունը միավորում է տարբեր ոլորտներում աշխատող հաջողակ երիտասարդներին: Ըստ նրա, թիմի անդամները վրացական քաղաքականության մեջ նոր դեմքեր են:

Ջանաշվիլիի հայտարարությամբ, նոր կուսակցություն հիմնելու նպատակը Վրաստանում քաղաքական իրականության փոփոխությունն է, որը ճանապարհ կհարթի երիտասարդ պրոֆեսիոնալներին:

«Մեր նպատակն է, մեր փորձն ու ռեսուրսը օգտագործենք երկրի զարգացման համար և քաղաքականությունում ներդնենք նոր չափանիշներ: Փոփոխությունների ժամանակն է: 30 տարի շարունակ մենք նայում ենք նույն դեմքերին, որոնք մեզ լավ կյանք են խոստանում, բայց իրականում մարդկանց համար ոչինչ չի փոխվել: 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները կլինեն արմատապես որոշիչ: Մեր թիմի անդամներն ունեն մաքուր անցյալ, մենք նոր դեմքեր ենք և մեր սերունդը պետք է պատասխանատվություն կրի երկրի զարգացման համար: Մենք բոլորի համար բաց և թափանցիկ ենք և հետագայում նույնպես կշարունակվի»,- ասել է Ջանաշվիլին: