Երիտասարդ Իրավաբանների միություն – Մզիա Ամաղլոբելին դեռ չի տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ և մնում է կլինիկայում

19:50, 27.02.2025

Վրաստանի երիտասարդ իրավաբանների միությունը հայտնում է, որ Բաթումելեբի և Նետգազեթի հիմնադիր Մզիա Ամաղլոբելին քրեակատարողական հիմնարկ չի տեղափոխվել և շարունակում է մնալ Վիվամեդ կլինիկայում։

Ինչպես գրում է կազմակերպությունը, այս պահին հայտնի չէ, թե ինչ հիմքով է Մզիա Ամաղլոբելին մնում կլինիկայում։

«Մզիա Ամաղլոբելին դեռ չի տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ և մնում է կլինիկայում: Նախօրեին բժիշկների տրամադրած տեղեկությունների համաձայն՝ նա պետք է տեղափոխվեր քրեակատարողական հիմնարկ, քանի որ նա արդեն պաշտոնապես դուրս է գրվել կլինիկայից։ Այս պահին փաստաբաններին հայտնի չէ, թե ինչու և ինչ հիմքով է Մզիա Ամաղլոբելին մնում բուժհաստատությունում, թեև բուժանձնակազմը նրան դուրս է գրել։ Մզիան ինքը կատեգորիկ պահանջում է իրեն տեղափոխել հիմնարկ»,- ասվում է Երիտասարդ Իրավաբանների միության տարածած տեղեկատվության մեջ։

Նմանատիպ