Երեխաներ՝ խոստացեք, որ կյանքում չեք փորձի թմրանյութ. Իլիա երկրորդ
Երեխաներ՝ խոստացեք, որ կյանքում չեք փորձի թմրանյութ. Իլիա երկրորդ

Սուրբ Երրորդության տաճարում տոնական պատարագի ավարտից հետո, համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա երկրորդը իր մոտ է կանչել տաճարում գտնվող երեխաներին, տվել  է իր օրհնությունը և դիմել հավատացյալներին:

«Բոլորիտ շնորհավորում եմ տոնի առիթով, այսօր Բեդոբա է, բախտավորության օրն է, երեխաներին օրհնելու օրն է: Այսօր մենք օրհնում ենք մեր երեխաներին և բոլոր հավատացյալներին: Բարբարեն միակ զավակն էր ընտանիքում, նրան դաստիարակել է հայրը և վերջում սուրբ Բարբարեն տանջամահ է եղել քրիստոնեությունը պաշտպանելու համար»,- հայտարարել է Իլիա երկրորդը:

Պատրիարքը դիմել է նաև երիտասարդներին և խնդրել կյանքում չհամտեսել թմրանյութ, քանզի դա վտանգավոր է և վնասակար կյանքի համար:

 

ևս  մեկ հարց, որի շուրջ խոսել է կաթողիկոսը դա ծնելիության ցածր մակարդակն է: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Վրաստանում ամեն երկրորդ ընտանիք բաժանվում է: Նա կոչ է արել երեխաներին պայքարել  ամուր ընտանիք ստեղծելու համար:

 

Թողնել մեկնաբանություն