Երևանում վերսկսվել է բողոքի ցույցը: Ակցիայի մասնակիցները հավաքվել են Հանրապետության հրապարակում: Հանրահավաքին է գտնվում նաև ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:
Բողոքի ակցիան սկսվել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ վարչապետի պարտականությունները կատարող Կարեն Կարապետյանի և ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի միջև նախատեսված հանդիպումը տապալվել է:
Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ իշխանությանը պետք է ընտրի ժողովուրդը և այն դեպքում, եթե արտահերթ ընտրություններն անցկացնի կառավարող կուսակցոսւթյունը, կարգելափակեն ընտրաշրջանները: