Երևանում վերսկսվել է բողոքի ակցիան
Երևանում վերսկսվել է բողոքի ակցիան

Երևանում վերսկսվել է բողոքի ակցիան: Ցուցարարներին խոսքով դիմել է «Ելք» կուսակցության առաջնորդ, Նիկոլ Փաշինյանը: Տեղական մամուլի լրատվությամբ, նա ցուցարարներին ծանոթացրել է ռազմավարական պլանի հետ:

Փաշինյանի խոսքերով, ցուցարարները քաղաքացիական անհնազանդության ակցիան շարունակում են այն բանի համար, որ վաղը խորհրդարանը Սերժ Սարգսյանին չընտրի վարչապետի պաշտոնում:

Հիշեցնենք, վաղը Հայաստանի Հանրապետության խորհրդարանը ընտրելու է երկրի վարչապետին: Իշխող կուսակցությունը սեփական թեկնածու է անվանել նախկին նախագահ Սերժ Սարգսյանին: