Երևանում ուսանողները կոչ են անում դասախոսներին միանալ ցույցին
Երևանում ուսանողները կոչ են անում դասախոսներին միանալ ցույցին

Երևանում, հանրահավաքին են մասնակցում պետական համալսարանի ուսանողները:

ՈՒսանողները կոչ են անում դասախոսներին միանալ ցույցին:

Բողոքի ցույցը Երևանում միաժամանակ տեղի է ունենում մի քանի շրջանում: Ցուցարարների մի մասը փակել է Կորյունի և Տերյանի պողոտաները:

Հայկական մամուլի փոխանցմամբ, մայրաքաղաքում երթևեկությունը կաթվածահար է եղել:

Ցուցարարները պայմանավորվել են, որ անհնազանդության ցույցերը սկսվելու են առավոտյան ժամը 08:00-ին և շարունակվելու են մինչև 19:00-ն:

Առանց առաջնորդի մնացած ցուցարարները պահանջում են ազատել Նիկոլ Փաշինյանին և Սերժ Սարգսյանի պաշտոնաթողությունը:

Ընդիմադի ակտիվիստ Ռուբեն Ռուբյանի լրատվությամբ, երեկ Սերժ Սարգսյանի պաշտոնաթողության պահանջով փողոց էր դուրս եկել 160 հազար մարդ: