Երևանում HSBC բանկի վրա տեղի է ունեցել զինված հարձակում

Երևանում HSBC բանկի մասնաճյուղերից մեկի վրա տեղի է ունեցել զինված հարձակում:

Դեպքի հետևանքով տուժել է անվտանգության երկու աշխատակից, քիչ անց մահացել է նրանցից մեկը:

Ատրճանակով, դանակով և պայթուցիկով զինված հարձակվողը դրամարկղից հափշտակել է գումար և փորձել թաքնվել տարածքից:

Տեղում մոբիլիզացված իրավապահները շրջափակել են մերձակայքը և կասկածյալին: Զինված անձը դիմադրություն է ցույց տվել, սակայն նրան հաջողվել է չեզոքացնել: Այս պահի դրությամբ կասկածյալը տեղափոխվել է հիվանդանոց: