Երևանում, հանրապետության հրապարակում հավաքված ցուցարարներին այցելել է ՀՀ նախագահը
Երևանում, հանրապետության հրապարակում հավաքված ցուցարարներին այցելել է Հայաստանի Հանրապետության նախագահը: Այս մասին տեղից փոխանցում է առաջին ալիքի լրագրողը:
Արմեն Սարգսյանին ցուցարարները դիմավորել են գոռոցներով: Նախագահը հանդիպել է Նիկոլ Փաշինյանին:
Ընդիմախոս պատգամավորի և նախագահի միջև կայացած հանդիպման մանրամասները լրագրողների համար անհայտ են, սակայն հարցին, արդյոք բանակցությունները ունեն ապագա, Արմեն Սարգսյանը պատասխանել է, որ հուսով է:
Երևանի հանրապետության հրապարակում ցույցը շարունակվում է: Ցուցարարները բողոքում են երկրի վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի նշանակմանը:
Դրա հետ մեկտեղ, Հայաստանի նախագաը պատրաստակամություն է հայտնել հանդիպել ընդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ:
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը հաստատել է, որ 9-օրյա ցույցերի արդյունքում ձերբակալվել է մոտ 200 ցուցարար:
Հեղինակ -
Edgar Barsegyan