Երևանում ցույցի մասնակիցները ծեծի են ենթարկել Հայաստանի խորհրդարանի նախագահին
Երևանի կենտրոնում ցուցարարների և ոստիկանության միջև տեղի է ունեցել բախում:
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, կառավարության տան մոտ հավաքված մարդկանց մի մասը հարձակվել է խորհրդարանի խոսնակ, Արարատ Միրզոյանի մեքենայի վրա: Ըստ լրատվամիջոցի, ցուցարարները ծեծի են ենթարկել Միրզոյանին:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ուշ երեկոյան հայտարարել է, որ Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ ձևակերպել է համաձայնագիր, որը նախատեսում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցում: Հայաստանի վարչապետի հայտարարությանը հաջորդել է բողոքի ցույց Երևանում: Հարյուրավոր մարդիկ հավաքվել են Երևանի Հանրապետության հրապարակում: Ցուցարարների մի մասը ներխուժել է կառավարության տուն: Ավելի ուշ Հայաստանի վարչապետը ուղերձում ասել է, որ այլ ելք չուներ:
Համաձայնագրին հաջորդեց տոնախմբություն Բաքվի փողոցներում: Հայտարարություն է արել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ով ասել է, որ «Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում կետ է դրվել»: Ալիևի պարզաբանմամբ, համաձայնագրի կետերից մեկը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի ու Թուրքիայի համատեղ խաղաղապահ առաքելություն:
Համաձայնագրի տեքստն արդեն հրապարակված է: Ինը կետից բաղկացած համաձայնագրի կետերից մեկը նախատեսում է Լեռնային Ղարաբաղում տեղակայել մինչև 2000 ռուս խաղաղապահների: