Երևանում ցուցարարները սկսել են արգելափակել կառավարական շենքերը (տեսանյութ)
Երևանում ցուցարարները սկսել են արգելափակել կառավարական շենքերը (տեսանյութ)

Երևանում ընթացող հանրահավաքի մասնակիցները արգելափակել են գլխավոր դատախազության և մի քանի նախարարությունների շենքերը,-լրատվությունն այս մասին տարածում է տեղական մամուլը:

Կոնկրետ, դատախազությունից բացի, ցուցարարները գտնվում են՝ արտաքին գործերի, կրթության և գիտության, մշակույթի, սփյուռքի, տրանսպորտի նախարարությունների մոտ: Ակցիայի կազմակերպիչ, ընդիմադիր «Ելք» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում կողմնակիցներին, փակել պետական գերատեսչությունների բոլոր ելումուտերը:

Բացի այդ, Փաշինյանը կոչ է անում կողմնակիցներին, ուժ չկիրառել և պահպանել ցույցի խաղաղ մթնոլորտը:

Փաշինյանը կողմնակիցներին կոչ է արել 18:30-ին հավաքվել հանրապետության հրապարակում:

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է թավշյա հեղափոխության մեկնարկի մասին և կոչ արել կողմնակիցներին Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում արգելափակել պետական հաստատությունները: Ցուցարարները բողոքում են վարչապետի պաշտոնում, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածության ներկայացման դեմ: Սարգսյանի թեկնածության քննարկումը ընթանում է այս րոպեներին: