Երևանում ցուցարարները ներխուժել են քաղաքապետարանի շենք

Երևանի քաղաքապետարանի շենք են ներխուժել բողոքի ցույցի մասնակիցները:

Երևանի քաղաքապետը հրաժարվել է հանդիպել ցուցարարներին, իսկ ցուցարարները պահանջել են քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը:

Ցուցարարների հետ հանդիպման են դուրս եկել քաղաքապետի տեղակալները և հայտարարել, որ քաղաքապետն անձամբ շենքում չի գտնվում և բնակչությանը կհանդիպի քիչ անց: Հայկական ԶԼՄ-ների տեղեկությամբ, քաղաքապետարան ներխուժած շուրջ 200 քաղաքացի նստած է միջանցքում, իսկ մյուս մասը քայլում է աշխատակիցների աշխատասենյակներով:

Հատկապես լարված է վիճակը քաղաքապետի աշխատասենյակի մոտ:

Երևանի քաղաքապետին, ով իրավասություններն է կատարում 2011 թվականից ի վեր, քննադատում են պատմական շանքերը ավերելու, տրանսպորտային և մաքրման խնդիրների համար: