Երևանի քաղաքապետ է դառնալու դերասան Հայկ Մարությանը

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով, Երևանի ավագնու ընտրություններում հաղթում է «Իմ քայլը» ընտրաբլոկը, որին աջակցություն է ցուցաբերել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ընտրաբլոկը ղեկավարում է դերասան և պրոդյուսեր Հայկ Մարությանը, համապատասխանաբար նա զբաղեցնելու է Երևանի քաղաքապետի պաշտոնը:

«Իմ քայլը» բլոկին աջակցել է ընտրողների 81 տոկոսից ավելին:

Ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 6,95 տոկոս ձայնով, իսկ երրորդ տեղում է «Լույս» կուսակցությունը: