Երևանի առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի
Երևանի առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի, այդ թվում՝ փոքրահասակ երեխա և հղի։ Որոնողափրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են։ Տասը մահացածների անունները դեռ պարզված չեն։ 18 մարդ դեռ համարվում է անհետ կորած։
Պայթյունի հետեւանքով տուժել է 61 մարդ, նրանցից յոթը դեռ շարունակում են բուժվել հիվանդանոցում։
Հայաստանի մայրաքաղաքի առևտրի կենտրոնում գտնվող պիրոտեխնիկայի պահեստում օգոստոսի 14-ին պայթյուն է տեղի ունեցել։