Երևան-Թբիլիսի-Բաթումի ուղղությամբ սկսում է աշխատել սեզոնային գնացք
Երևան-Թբիլիսի-Բաթումի ուղղությամբ սկսում է աշխատել սեզոնային գնացք

«Վրաստանի երկաթուղու» տեղեկությամբ, հունիսի 15-ից նշանակվում է Երևան-Թբիլիսի-Բաթումի արագընթաց գնացք: Հարավային Կովկասի երկաթգծին (Հայաստան) պատկանող կազմը ողջ ամառվա ընթացքում կաշխատի ամենօրյա ռեժիմով:

«Վրաստանի երկաթուղու» տեղեկությամբ, գնացքը Երևանից դուրս կգա 15:30-ին, իսկ Բաթումի կհասնի հաջորդ օրը 07:10-ին, Բաթումիից դուրս կգա 15:40-ին և արդեն Երևանում կլինի 07:25-ին:

«Այս ուղղությունն ունի հետևյալ նորույթը. №202/201 գնացքի կայանների քանակին կավելանա Սամտրեդիայի կայարանը: Նշված գնացքով ուղևորվելու արժեքը սահամվում է ըստ վագոնների կատեգորիաների: Ուղևորահոսքի ավելացման դեպքում, հաշվի է առնված նաև վագոնների ավելացում»,- հայտարարում են Վրաստանի երկաթուղում: