Երեկվա բողոքը չի նստում «Եվրոպական Վրաստանի» քաղաքական ճաշակի մեջ, սակայն չեմ պատրաստվում դատապարտել. Լևան Թարխնիշվիլի
Խաղաղ բողոքը օրինական է, ձևը քաղաքական ճաշակի հարց է, – այս մասին Բաթումիում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հայտարարել է «Եվրոպական Վրաստանի» անդամ Լևան Թարխնիշվիլին:
«Ստեղծված իրավիճակում խաղաղ բողոքի ցույցը բացարձակ օրինական է: Խաղաղ բողոքի ձևը քաղաքական ճաշակի խնդիր է: Երեկվա բողոքի ակցիան չի համապատասխանում իմ, Լևան Թարխանիշվիլիի ճաշակին, և առհասարակ չի համապատասխանում «Եվրոպական Վրաստանի» քաղաքական ճաշակին, սակայն ես չեմ պատրաստվում դա դատապարտել անձամբ, և ոչ էլ կուսակցությունն է որևէ դիրքորոշում հայտնել: Կրկնում եմ, խաղաղ բողոքն օրինական է, ձևը ՝ քաղաքական ճաշակի հարց: Այս ձևն անընդունելի է ինձ համար, ինչպես նաև տների վրա հարձակումը կամ այլ նմանատիպ գործողություններ», – հայտարարել է Լևան Թարխնիշվիլին:
Բաթումիում տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ, «Ազգային շարժման» անդամները առերեսվել ու վիրավորել են Աջարիայի գերագույն խորհրդի անդամ, Իրակլի Չավլեիշվիլիին: Ցուցարարները աղբ են նետել Իրակլի Չավլեիշվիլիի վրա: