Երեկ Ռուսթավիի թիվ 17 քրեակատարողական հիմնարկում բռնկված հրդեհի հետեւանքով երկու մարդ է զոհվել
Երեկ Ռուսթավիի թիվ 17 քրեակատարողական հիմնարկում բռնկված հրդեհի հետեւանքով երկու մարդ է զոհվել

Երեկ Ռուսթավիի թիվ 17 քրեակատարողական հիմնարկում բռնկված հրդեհի հետեւանքով երկու մարդ է զոհվել:

Տեղեկությունը Վրաստանի Առաջին ալիքին հաստատել է Հատուկ քրեակատարողական ծառայությունը:

N17 հաստատության խոհանոցում հրդեհ է բռնկվել երեկ, ժամը 14:20-ի սահմաններում: Ինչպես հայտնում է Հատուկ քրեակատարողական ծառայությունը, խոհանոցը գտնվում է դատապարտյալների կացարանից հեռու: Ըստ նրանց, N17 հաստատությունը գտնվում է Ռուսթավիում գտնվող այլ քրեակատարողական հիմնարկներից հեռու (N5, N6, N12, N16):