Երեկ հանդիպել եմ պարոն Մդինարաձեին, խոսել ենք ամեն ինչի մասին, ինչ կատարվում է երկրի քաղաքականությունում. Յագո Խվիչիա
Երեկ հանդիպել եմ պարոն Մդինարաձեին, խոսել ենք ամեն ինչի մասին, ինչ կատարվում է երկրի քաղաքականությունում. Յագո Խվիչիա

Եկեք մի վայրկյան մի կողմ դնենք հույզերը և ռացիոնալ ընտրենք, ով է ճիշտ և ով սխալ, – այս մասին հայտարարում է «Գիրչիի» անդամ Յագո Խվիչիան:

Նա մեկնաբանել է իր ու Մամուկա Մդինարաձեի հանդիպումը:

Ըստ Յագո Խվիչիայի, ավելի լավ կլիներ, եթե այդպիսի հանդիպումների մասին հրապարակավ խոսվեր:

«Երեկ ես հանդիպեցի պարոն Մդինարաձեի հետ: Մենք խոսեցինք այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում երկրի քաղաքականության մեջ: Ես իմացա այն դիրքորոշումները, թե ինչու պարոն Մդինարաձեն «Վրացական երազանքի» վերաբերյալ իմ քննադատությունը հիմնավոր չի համարում: Ես լսել եմ, թե ինչ փաստարկներ ունեն նրանք դրա դեմ: Կարծում եմ, որ դրա մասին պետք է հրապարակավ խոսենք: Ես ուզում եմ, որ հասարակության համար պարզ լինի իմ պատասխանը, դրա վերաբերյալ: Եկեք մի վայրկյան մի կողմ դնենք հույզերը և ռացիոնալ ընտրենք, ով է ճիշտ և ով սխալ», – հայտարարել է Յագո Խվիչիան: