Երեկ երեկոյան Ռուսաստանի Նովոռոսիյսկ քաղաքում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով չորս մարդ է զոհվել

11:27, 09.09.2026

Երեկ երեկոյան Ռուսաստանի Նովոռոսիյսկ քաղաքի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով զոհվել է չորս մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ Վիրավորվել է նաև շրջանի 29 բնակիչ, որոնցից երեքը գտնվում են ծանր վիճակում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Կրասնոդարի մարզի նահանգապետ Վենիամին Կոնդրատևին։

«Երեկ երեկոյան մեր զորքերը հետ մղեցին թշնամու լայնածավալ անօդաչու թռչող սարքերի հարձակումը շրջանում։ Հիմնական հարվածը հասցվել է Նովոռոսիյսկին։ Ցավոք, զոհվել է չորս մարդ, այդ թվում՝ մեկ երեխա», – գրել է Վենիամին Կոնդրատևը։

Կրասնոդարի մարզի նահանգապետի խոսքով՝ հարձակման հետևանքով վնասվել են ուղղափառ եկեղեցի, մանկապարտեզ, երեք մասնավոր շենք և հինգ բնակելի շենք։

Նմանատիպ