Երեկ երեկոյան Ալմաթիում ոստիկանությունը ձերբակալել է մոտ 100 մարդու
Ղազախստանի Ալմաթի քաղաքում իրավապահները երեկ երեկոյան մոտ 100 մարդու են ձերբակալել։ Ընդհանուր առմամբ, ամբողջ երկրում տեղի ունեցած անկարգությունների ու բախումների արդյունքում իրավապահների կողմից ձերբակալվել է մինչև 6000 մարդ։
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ նրանց թվում կան օտարերկրյա քաղաքացիներ։ Նաև, ըստ գործակալության, այրվել կամ վնասվել է ավելի քան 400 մեքենա, կողոպտիչները ներխուժել են ավելի քան 100 խոշոր խանութներ և բանկեր։ Նախնական տվյալներով՝ վնասի չափը կազմում է ավելի քան 212 մլն դոլար։
Ղազախ իրավապահները շարունակում են պարեկել փողոցներում և կասկածյալների որոնումները։ Միաժամանակ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հովանու ներքո երկրում տեղակայված խաղաղապահները տեղակայվել են Նուրսուլթանում և Ալմաթիում։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ քաղաքի որոշ շրջաններում պարբերաբար կրակոցներ են լսվում։
Քաղաքացիները հացի, սննդի և վառելիքի երկար հերթեր են կանգնում.