Երբ Մամուկա Խազարաձեն կհաստատի սպառնբալիքի վերաբերյալ իր մեղադրանքը, կարձագանքենք համապատասխան միջոցներով. Դատախազություն
Վրաստանի գլխավոր դատախազությունը սպառնալի նամակի մասին հայտարարության կապակցությամբ հարցաքննելու է «ԹիԲիՍի բանկի» հիմնադիր, Մամուկա Խազարաձեին:
«Մամուկա Խազարաձեն հարցաքննվելու է այս գործի շրջանակներում և երբ գործընթացորեն կհաստատվի իր կողմից բարձրաձայնված մեղադրանքը սպառնալիքի վերաբերյալ, դատախազությունը կիրականացնի իրավական արձագանք»,-ասել են դատախազությունից: