Երբ Մամուկա Խազարաձեն կհաստատի սպառնբալիքի վերաբերյալ իր մեղադրանքը, կարձագանքենք համապատասխան միջոցներով. Դատախազություն
Երբ Մամուկա Խազարաձեն կհաստատի սպառնբալիքի վերաբերյալ իր մեղադրանքը, կարձագանքենք համապատասխան միջոցներով. Դատախազություն

Վրաստանի գլխավոր դատախազությունը սպառնալի նամակի մասին հայտարարության կապակցությամբ հարցաքննելու է «ԹիԲիՍի բանկի» հիմնադիր, Մամուկա Խազարաձեին:

«Մամուկա Խազարաձեն հարցաքննվելու է այս գործի շրջանակներում և երբ գործընթացորեն կհաստատվի իր կողմից բարձրաձայնված մեղադրանքը սպառնալիքի վերաբերյալ, դատախազությունը կիրականացնի իրավական արձագանք»,-ասել են դատախազությունից:

«ԹիԲիՍի բանկի» հիմնադիր, Մամուկա Խազարաձեն կոմիտեի նիստին հայտարարել է, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ, բարձրպաշտոնյաներից մեկից ստացել էր նամակ, որտեղ խոսքը վերաբերում էր իր բարոյական կերպարի քայքայմանը: Այս հարցը մեկնաբանելիս պատգամավոր Իրմա Նադիրաշվիլիի հարցին պատասխանելու ժամանակ, Խազարաձեն հայտարարել է, որ սպառնալիքի նամակը ստացել է Գիորգի Գախարիայից: