Երբ իրանական ռեժիմը տապալվի, իրանցիներն ու իսրայելցիները հիանալի բարեկամներ կլինեն. Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, մեկնաբանելով իրադարձություններն Իրանում, իրանցի ժողովրդին հաջողություններ է մաղթել ազատության համար ազնիվ պայքարում։
Նեթանյահուն աջակցություն է հայտնել Իրանում զանգվածային ցույցերի մասնակիցներին և հայտարարել , որ եթե իշխանությունը Թեհրանում փոխվի, իրանցի և իսրայելցի ժողովուրդների միջև բարեկամություն կհաստատվի։ Այս մասին նա ասել է ուղերձում, որը զետեղվել է նրա կառավարության թվիթերյան էջում։
«Ես լսել եմ նախագահ Ռուհանիի հայտարարությունը, թե Իսրայելն է կանգնած Իրանում ցույցերի հետևում։ Դա ոչ միայն սուտ, այլև ծիծաղելի հաստատում է։ Իրանցիները լավագույնին են արժանի»,-գրել է նա։
Նրա խոսքով՝ թեհրանյան ռեժիմը վիթխարի գումարներ է ծախսում ազատությունների ճնշման, սոցցանցերի արգելման, այլախոհների ձերբակալելու վրա, մինչդեռ այդ գումարները կարելի է ուղղել հիվանդանոցների և դպրոցների շինարարությանը։
Վախի մթնոլորտի ստեղծումը չի օգնի Իրանի իշխանություններին, քանի որ այդ մարդիկ ողջամիտ են և պատրաստ են ռիսկի ենթարկել ամեն բան հանուն ազատության, կարծում է Նեթանյահուն։
Հեղինակ -
Edgar Barsegyan