Երբ գործը վերաբերում է Վրաստան-Ռուսաստանի հարաբերությունների տարբեր հարթություններին, գոյություն ունի երկխոսության անհրաժեշտություն. Կառլ Հարցել
Վրաստանում Եվրամիության դեսպան Կառլ Հարցելը հայտարարել է, որ Եվրամիությունը ողջունում է Վրաստան-Ռուսաստան երկխոսությունը:
Դավիթ Զալկալիանիի և Սերգեյ Լավրովի միջև Նյու Յորքում կայացած հանդիպման մասին հարցին, Կարլ Հարցելն ասել է, որ այս հարցով Եվրամիության գերագույն ներկայացուցչի խոսնակը գրանցել է միավորման պաշտոնական դիրքորոշումը:
«Դուք երևի լսել եք գերագույն ներկայացուցչի մամուլի խոսնակի մեկնաբանությունը, որ մենք ողջունում ենք երկխոսությունը, քանի որ գտնում ենք, երբ գործը վերաբերում է Վրաստան-Ռուսաստանի հարաբերությունների տարբեր հարթություններին, գոյություն ունի երկխոսության անհրաժեշտություն»,-հայտարարել է Հարցելը:
Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի ընդլայնման վերաբերյալ Ռուսաստանի հայտարարությունների մասին հարցին, Կառլ Հարցելի նշել է, որ ինքը Եվրամիության դեսպանն է և որպես օրենք չի մեկնաբանում ՆԱՏՕ-ի թեմաները: