Երբ և ինչպես տեղի կունենա Արչիլ Տատունաշվիլիի աճյունի տեղափոխումը անհայտ է. Կարմիր խաչ
Երբ և ինչպես տեղի կունենա Արչիլ Տատունաշվիլիի աճյունի տեղափոխումը անհայտ է. Կարմիր խաչ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեում հայտարարում են, որ պատրաստ են մասնակցել Արչիլ Տատունաշվիլիի աճյունի տեղափոխման գործընթացին:

Ինչպես առաջին ալիքին հայտնել է  Կարմիր խաչի միջազգային կոմեի ներկայացուցիչ Սոփիո Էլիզբարաշվիլին, դեռևս անհայտ է, թե ինչ ձևով և ինչպես տեղի կունենա աճյունի տեղափոխումը:

«Այս փուլում միակ բանը, որը կարող եմ ասել այն է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտնել է իր պատրաստակամությունը մասնակցել նշված գործընթացին: Մնացած դետալները առայժմ հայտնի չեն»,-ասել է Էլիզբարաշվիլին: