Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին ավարտել գերիների փոխանակման և դիերի փոխանցման համաձայնությունը
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին ավարտել գերիների փոխանակման և դիերի փոխանցման համաձայնությունը

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին ավարտել գերիների փոխանակման և դիերի փոխանցման համաձայնությունը:

Կոմիտեի տարածաշրջանային տնօրեն, Մարտին Շուեպը «ռոյթերսի» հետ զրույցում ասել է, որ մինչ այժմ որևէ համաձայնություն, որը հնարավորություն կտար փոխանակել գերիներին, չի կատարվում:

«Մինչ օրս կողմերի հետ քննարկում ենք այս հարցը, սակայն որևէ նշանակալի պայմանավորվածություն, որը թույլ կտա մեզ նման փոխանակում իրականացնել, ձեռք բերված չէ: Բանակցություններն շարունակվում են, և մենք հուսով ենք, որ կստեղծվեն իրական պայմաններ նման գործողության համար»,- ասել է Շուեպը: