Երբ այցելում եմ Խուրվալեթի մշտապես համոզմունք եմ արտահայտում, որ այս փշալարերը կհանվեն. Գիորգի Մարգվելաշվիլի

14:58, 31.12.2017

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին այցելել է Խուրվալեթի և հանդիպել բնակչության հետ: Նա փշալարերից այցկողմ ապրող Վանիշվիլիների ընտանիքին փոխանցել է նվերներ: Նախագահը նվիրել է նաև լուսանկարների ալբոմ, որտեղ տեղադրվել են Դաթա Վանիշվիլիի լուսանկարները տարբեր երկրների նախագահների հետ միասին:

Վրաստանի նախագահը Վրաստանի բնակչությանը գալիք նոր տարվա առթիվ շնորհավորել է Խուրվալեթիից:

«Այս տարի ցանկանում եմ շնորհավորել ձեզ փշալարերի մոտից: Այն տեղից, որը մեծ ցավ է մեզ պատճառում: Երբ այցելում եմ այստեղ մշտապես համոզմունք եմ արտահայտում, որ այս փշալարերը կհանվեն, կլինի խաղաղություն և Վրաստանը կամբողջանա»,-հայտարարել է Գիորգի Մարգվելաշվիլին:

 

 

Նմանատիպ