Ենթակառուցվածքների նախարարությանը տրամադրված գումարի 72 տոկոսը ծախսվելու է ճանապարհային ենթակառուցվածքի շինարարության վրա. Ֆինանսների նախարար
2018 թվականին տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությանը տրամադրված գումարի 72 տոկոսը ծախսվելու է ճանապարհային ենթակառուցվածքի շինարարություն-վերանորոգման վրա,- այս մասին Վրատսանի ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեն հայտարարել է խորհրդարանում 2018 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ:
Ինչպես նշել է նախարարը 2018 թվականի պետբյուջեի նախագծով տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության համար հատկացվելու է 1 մլրդ. 815 մլն. լարի, ինչը 527 միլիոնով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:
Հեղինակ -
Edgar Barsegyan