Ենթակառուցվածքային աշխատանքներով պայմանավորված՝ ժամանակավորապես կսահմանափակվի Լևան Ալեքսիձեի փողոցի մի մասի երթեւեկությունը

14:36, 28.01.2025

Համալսարանի և Պետրե Քավթարաձեի փողոցները միացնող թունելի կառուցման ծրագրի շրջանակներում Լևան Ալեքսիձեի փողոցի մի մասի երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի։ Այս մասին հայտնել է Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Քաղաքապետարանից հայտնում են, որ հունվարի 29-ին ժամը 23:00-ից մարտի 31-ը Ալեքսիձեի փողոցում տրանսպորտային միջոցների տեղաշարժը կսահմանափակվի։ N5 և N6 հարակից տարածքն ամբողջությամբ սահմանափակվելու է, ինչի պատճառով Համալսարանի փողոցից դեպի Քավթարաձեի փողոց շարժվող մեքենաներն այլևս չեն կարողանա օգտվել Լևան Ալեքսիձեի փողոցից։

«Սահմանափակման ժամանակահատվածում վարորդները համալսարանի փողոցից անմիջապես կմիանան Քավթարաձեի փողոցին։ Թբիլիսիի քաղաքապետարանը հայցում է ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»,- ասվում է քաղաքապետարանի տեղեկատվության մեջ։

Նմանատիպ