Միգրացիայի վարչությունը Վրաստանից արտաքսել է 91 օտարերկրյա քաղաքացու

11:42, 10.11.2026

Ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչության աշխատակիցները, նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ համակարգված աշխատանքով, վերջին օրերին Վրաստանից արտաքսել են 91 օտարերկրյա քաղաքացու։

Միգրացիայի վարչության կողմից ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել է ՝ Թուրքիայի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Պակիստանի, Հորդանանի, Հայաստանի, Թաիլանդի, Տաջիկստանի, Եգիպտոսի, Հնդկաստանի, Կոնգոյի, Նիգերիայի, Սուդանի, Ուգանդայի, Ֆիլիպինների, Չինաստանի, Իրաքի և այլ պետությունների ընդհանուր առմամբ 91 քաղաքացի։

Ըստ գործող օրենսդրության՝ արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր։

Ներքին գործերի նախարարության տեղեկությամբ, այս տարի միգրացիայի վարչության աշխատակիցների կողմից երկրից արտաքսվել է ավելի քան 3700 մարդ։

Նմանատիպ