Ենս Ստոլտենբերգն ասում է, որ Մարկ Ռյուտեն իր փոխարինող ընտրվելու մեծ հնարավորություն ունի
Ենս Ստոլտենբերգն ասում է, որ Մարկ Ռյուտեն իր փոխարինող ընտրվելու մեծ հնարավորություն ունի

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն իրեն փոխարինող ընտրվելու մեծ հնարավորություններ ունի։ Այս մասին Ստոլտենբերգը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսում։

Սակայն, ըստ Ստոլտենբերգի, ինքը սովորաբար ձեռնպահ է մնում իրեն փոխարինողին մեկնաբանելուց, քանի որ իրեն չի ընտրում։

«Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի այսօրվա հայտարարությունից հետո, կարծում եմ, պարզ է, որ մենք շատ մոտ ենք դաշինքի հաջորդ գլխավոր քարտուղարի ընտրությանը»,- ասել է Ստոլտենբերգը։

Նրա խոսքով՝ Մարկ Ռյուտեն շատ լավ թեկնածու է, քանի որ վարչապետի պաշտոնում մեծ փորձ ունի։

«Նա իմ մտերիմ ընկերն ու գործընկերն է։ Ուստի, կարծում եմ, դաշինքը շատ շուտով կպայմանավորվի իմ փոխարինման հարցում։ Դա լավ կլինի բոլորի համար, ՆԱՏՕ-ի համար, այդ թվում՝ ինձ»,- ասել է Ստոլտենբերգը։