Ենս Ստոլտենբերգի այցի ժամանակ դրական են գնահատվել այն բարեփոխումները, որոնք իրականացնում է Վրաստանը. Դավիթ Զալկալիանի
Վրաստանի արտաքին գործերի նախարար, Դավիթ Զալկալիանիի հայտարարությամբ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի այցի ժամանակ դրական են գնահատվել այն բարեփոխումները, որոնք իրականացնում է Վրաստանը:
Նախարարի խոսքերով, Վրաստանը լուրջ աջակցություն ունի ՆԱՏՕ-ի գործընկեր երկրներից:
«Շատ օգտակար այց էր: Դրական են գնահատվել այն բարեփոխումները, որոնք իրականացվում են Վրաստանում՝ պաշտպանության ոլորտում, ինչպես նաև քաղաքական և տնտեսական զարգացման և ժողովրդավարական ինստիտուտների ուժեղացման տեսանկյունից: Վրաստանը լուրջ աջակցություն ունի ՆԱՏՕ-ի գործընկեր երկրներից, որը մեկ անգամ հաստատվել է գլխավոր քարտուղարի այցի ժամանակ, որ Վրաստանը դառնալու է ՆԱՏՕ-ի անդամ»,-հայտարարել է Դավիթ Զալկալիանին:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը ավարտել է իր պաշտոնական այցը Վրաստան: Ստոլտենբերգը Թբիլիսի է ժամանել երեկ, իսկ պաշտոնական հանդիպումները սկսել է այսօրվանից: Այցի շրջանակներում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հանդիպել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ:
Ենս Ստոլտենբերգը այցելել է նաև «ՆԱՏՕ-Վրաստան համատեղ վարժանքների և գնահատման կենտրոն», որտեղ ծանոթացել է «ՆԱՏՕ-Վրաստան ուսուցում 2019»-ի ընթացքին: