Ենս Ստոլտենբերգը ժամանել է Կիև
Ենս Ստոլտենբերգը ժամանել է Կիև

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը ժամանել է Կիև։ Ենս Ստոլտենբերգի այցի մասին չի հայտարարվել։

Ինչպես հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը եղել է Միխայլովսկու հրապարակում։

«Kiev Independent»-ը լուսանկար է հրապարակել, որտեղ Սթոլթենբերգը պատկերված է Ռուսաստանի դեմ պատերազմում զոհվածների հուշահամալիրում։

Նշենք, որ վաղը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ներկա է լինելու այսպես կոչված Ռամշտեյնի ձևաչափի ևս մեկ հանդիպմանը, որին Ուկրաինայի գործընկեր երկրների ներկայացուցիչները կքննարկեն Կիևի ռազմական կարիքները։