Ենս Ստոլտենբերգը Գիորգի Մարգվելաշվիլիին հրավիրել է մասնակցել 2018 թվականի Բրյուսելի գագաթնաժողովին
Ենս Ստոլտենբերգը Գիորգի Մարգվելաշվիլիին հրավիրել է մասնակցել 2018 թվականի Բրյուսելի գագաթնաժողովին

Վրաստանի նախագահ, Գիորգի Մարգվելաշվիլին Բրյուսելում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ: Հանդիպմանը կողմերը քննարկել են Վրաստանի դաշինքին անդամագրվելուն, ՆԱՏՕ-Վրաստան հարաբերություններին և ապագա պլաններին վերաբերող հարցեր:

Հանդիպմանը, որը կայացել է Ստոլտենբերգի նստավայրում, գլխավոր քարտուղարը Գիորգի Մարգվելաշվիլիին հրավիրել է 2018 թվականի Բրյուսելի գագաթնաժողովին: Գագաթնաժողովին Վրաստանը մասնակցելու է, որպես ասպիրանտ և դաշինքի արժանի գործընկեր:

Վրաստանի նախագահի վարչության մամուլի ծառայության լրատվությամբ, Գիորգի Մարգվելաշվիլին շնորհակալություն է հայտնել Ստոլտենբերգին, Վրաստանին աջակցելու համար և նշել, որ ՆԱՏՕ-ին անդամագրվելու գործընթացը ընդանում է նպատակաուղված, ինչպես նաև զարգանում է քաղաքական և պրակտիկ համագործակցությունը:

Կողմերը քննարկել են նաև Սև ծովի անվտանգության հարցերը: Ինչ վերաբերում է Վրաստանի բռնազավթված տարածաշրջաններին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մեկ անգամ ևս իր աջակցությունն է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանը:

Հանդիպմանը մեծ ուշադրություն է դարձվել նաև բռնազավթված տարածաշրջաններում ստեղծված իրավիճակի և Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության վրա: Գլխավոր քարտուղարը իր մտահոգությունն է հայտնել Արչիլ Տատունաշվիլիի մահվան կապակցությամբ և ցավակցել նրա ընտանիքին:

Հանդիպման ընթացքում Ենս Ստոլտենբերգը շնորհակալություն է հայտնել Վրաստանի նախագահին, միջազգային անվտանգության ապահովման գործում Վրաստանի ունեցած դերի համար և ընդգծել վրաց զինվորականների տարբեր խաղարարար առաքելություններին մասնակցության կարևորությունը: