Ենս Ստոլտենբերգ. Եթե Ռուսաստանը անի այն, ինչ արդեն արել է Վրաստանի հետ 2008-ին և Ուկրաինայի հետ՝ 2014-ին, ապա ամբողջ դաշինքը պատասխան կտա

18:15, 29.01.2022

Մենք պետք է համոզվենք, որ եթե Ռուսաստանը անի այն, ինչ արդեն արել է Վրաստանի հետ 2008-ին և Ուկրաինայի հետ՝ 2014-ին, ապա ամբողջ դաշինքը պատասխան կտա,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ «Էխո Մոսկվային» տված հարցազրույցում։

Ըստ Սթոլթենբերգի՝ եթե ՆԱՏՕ-ի երկիրը տուժի, ապա ուժի մեջ կմտնի 5-րդ հոդվածը։ Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարի խոսքով՝ ՆԱՏՕ-ի դաշինքի արևելքում զորքեր տեղակայելու պատճառն այն է, որ եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա՝ նրանցից արևելք, ՆԱՏՕ-ն ավելի շատ զորքեր կտեղակայի։ Ենս Ստոլտենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ն Ուկրաինա զորքեր մտցնելու պլաններ չունի, սակայն Ուկրաինա ներխուժելու դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի մեծ տնտեսական գին վճարել։

Ստոլտենբերգը նաեւ նշել է, որ Դաշինքը պատրաստ է լսել Ռուսաստանի մտահոգությունները եւ լուրջ բանակցություններ վարել ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի շահերից բխող հարցերի շուրջ։

«Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան հակառակն է առաջացնում, այլ ոչ թե այն, ինչ ցանկանում է Ռուսաստանը։ Որքան շատ ագրեսիա տեսնենք Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ, այնքան ՆԱՏՕ-ի զորքերը կտեղափոխվեն դեպի ՆԱՏՕ-ի արևելյան հատվածներ՝ մեր կազմակերպության անդամների տարածք։ Մինչև Ղրիմի բռնակցումը և Ուկրաինայում Դոնբասի ռազմական վերահսկողությունը, մենք չունեինք դաշինքի կոնտինգենտ Արևելքում։ 2014 թվականից՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելուց հետո, մենք զորքեր ենք տեղակայել մեր սահմաններին Լեհաստանում և Բալթյան երկրներում, ինչպես նաև մեծացրել ենք մեր ներկայությունը Բալթյան և Սևծովյան տարածաշրջաններում։ Մենք պետք է համոզվենք, որ եթե Ռուսաստանը անի այն, ինչ արդեն արել է Վրաստանի հետ 2008-ին և արեց Ուկրաինայի հետ 2014-ին, ապա ողջ դաշինքը կպատասխանի»,- ասել է Ստոլտենբերգը։

Նմանատիպ